Փսակին չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենք ուղարկելու հավանականությունը

Փսակին չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենք ուղարկելու հավանականությունը

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին չի մեկնաբանել լուրերն այն մասին, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Ուկրաինա զենք ուղարկելու հարցը։

«Այս մասին հայտարարելու ոչինչ չունեմ»,- ասաց նա՝ ի պատասխան հարակից հարցին։ 

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է իր ռազմական խորհրդատուներին, ինչպես նաև լրացուցիչ զենք ուղարկելու Ուկրաինա՝ կապված Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանի մոտ ռուսական ուժերի կենտրոնացման մասին պնդումների հետ: Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները թույլ են տալիս, մասնավորապես, Javelin հակատանկային հրթիռային համալիրներ և ականանետեր ուղարկել Ուկրաինա։

Միաժամանակ Փսակին նշել է, որ ամերիկյան իշխանություններին դեռևս անհանգստացնում է իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի սահմանային գոտում, այս թեման բարձրացվել է ԱՄՆ-ի և ռուսական կողմի խորհրդակցությունների ժամանակ։

«Մենք շարունակում ենք լրջորեն անհանգստացած լինել Ռուսաստանի ռազմական ակտիվությամբ և Ուկրաինայի վերաբերյալ կոշտ հայտարարություններով: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին նվազեցնել լարվածությունը», - ասաց նա: 

Ավելի վաղ Bloomberg-ը , հղում անելով մի քանի աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները ճեպազրույց են անցկացրել եվրոպացի գործընկերների համար, որում նրանք հայտնել են իրենց մտահոգությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հնարավոր նախապատրաստման վերաբերյալ։ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի պլանների գնահատականները, ըստ գործակալության, իբր հիմնված են ինչ-որ գաղտնի տեղեկատվության վրա, որը տիրապետում է միայն ԱՄՆ-ն: Ընդ որում, Վաշինգտոնն ինքը դեռևս չի հայտնել այդ տեղեկատվությունը եվրոպացի գործընկերներին։

Ինչպես երկուշաբթի լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ-ն արձանագրում է տեղեկատվական արշավ, որը բխում է արևմտյան երկրներից՝ նպատակ ունենալով Մոսկվան ներկայացնել որպես սպառնալիք Ուկրաինայի կարգավորման գործընթացին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում