Կան օրեր ու իրադարձություններ,երբ պետք է պարզապես լռել
Դերասանուհի Տաթև Հովակիմյանը ֆեյբուքի իր էջում գրում է.
Կան օրեր ու իրադարձություններ,երբ պետք է պարզապես ԼՌԵԼ:
Ճիշտ է, աղմուկի մեր օրերում լռությունը մեկնաբանվում է ամեն կերպ` թուլամորթությունից մինչև կարծիք չունենալ, բայց...
Լռելու համար ամենից շատ ուժ է պահանջվում: Մարդիկ հայրենասեր են համարվում, երբ խոսում են հայրենասիրությունից, սրտացավ են համարվում, երբ բարձրաձայն ցավում են, մտահոգ են համարվում, երբ անդադար խոսում են:
Այնինչ միշտ էլ հայրենասերը սահմանին լուռ կանգնած զինվորն է, սրտացավը կողքի մարդուն լուռ ձեռք մեկնողը, մտահոգը ամեն օր լուռ իր աշխատանքը լավ կատարողը:
Համատարած աղմուկի մեջ մեկ-մեկ էլ լռեք իրականության ձայնը լավ լսելու համար:
Կարծիքներ