Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Շվեյցարիայի խոսնակներն այցելել են Ուկրաինա
Ռումինիայի Սենատի ղեկավար Ֆլորին Չիտուն, Հյուսիսային Մակեդոնիայի ասամբլեայի (միապալատ պառլամենտի) նախագահ Թալաթ Ջաֆերին և Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատ) նախագահ Իրեն Կալինը չորեքշաբթի այցելել են Կիև, որտեղ հանդիպել են խորհրդարանի խոսնակի հետ։
Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը ասել է, որ Ռումինիան պատրաստ է Կիևին տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը, այդ թվում՝ ռազմական, և հոգալ փախստականների մասին։ Հյուսիսային Մակեդոնիան պատրաստ է միանալ Ուկրաինայի վերականգնմանը, և նախագծին կարող է միանալ նաև Շվեյցարիան։
Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Շվեյցարիայի խոսնակներն այցելել են նաև Կիևի շրջանի Իրպեն և Գոստոմել բնակավայրեր։
Կարծիքներ