ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի 2021 թ. տարեկան արդյունքների զեկույցը
ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի 2021 թ. տարեկան արդյունքների զեկույցը: Փաստաթղթում նշվել է, որ նախորդ տարի Հայաստանը կրել է աննախադեպ կրկնակի ճգնաժամերի՝ COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա շուրջ զարգացումների հետևանքները, որոնք հանգեցրել են զգալի կորուստների, հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի:
Նշվում է, որ երկրում սկսված քաղաքական ճգնաժամը հաղթահարվել է խորհրդարանի արտահերթ ընտրության միջոցով, ինչը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարությանը տվել է նոր լեգիտիմություն:
Զեկույցի համաձայն՝ նախորդ տարի Հայաստանի համար առաջնահերթ են եղել հումանիտար ճգնաժամի լուծումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հայ ռազմագերիների վերադարձը:
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ չնայած ձգձգվող աշխարհաքաղաքական լարվածությանը և մարդասիրական խնդիրներին՝ 2021 թ. Հայաստանը սկսել է վերականգնվել: Տնտեսությունը, որը զգալիորեն տուժել էր համավարակի ընթացքում, նախորդ տարվա երկրորդ կեսին դրական միտումներ է գրանցել։
Զեկույցում ներկայացվել է նաև կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը 2021 թ.:
Կարծիքներ