Հայ ազգը ունիկալ է, ամենատարբեր իրավիճակներում կարող է նույնպիսի վարքագիծ դրսևորել. «Հրապարակ»
«Հայ ազգը, իսկապես, ունիկալ է, ամենատարբեր իրավիճակներում կարող է նույնպիսի վարքագիծ դրսևորել։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք համազգային համախմբման փայլուն դրսևորումներ, թե ինչպես են տարեցներն անգամ իրենց կենսաթոշակից զինվորին բաժին հանում, տեսնում ենք բազում տնտեսվարողների, որոնք պատերազմի մեկնարկից օրեր անց ինքնակամ էմբարգո են դրել թուրքական ապրանքների վրա, մի շարք խանութներում այս օրերին նկատելի դատարկություն է՝ «մաքրել» են թուրքական ապրանքները, մյուս կողմից՝ լսում ենք ահազանգեր, որ ծաղկավաճառները չհիմնավորված բարձրացրել են ծաղկի գները՝ պայմանավորված պատերազմի հետևանքով զոհվածների հուղարկավորության մասշտաբներով։
Պատահական չէ, որ երեկ ՏՄՊՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ տնտեսվարողներին հորդորելով զերծ մնալ թանկացումներից։ Իսկ մի քանի օր առաջ էլ կամուֆլյաժների գների անհարկի բարձրացման մասին էին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր բարձրաձայնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ