Հաշմանդամություն ձեռք բերած զինվորները կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանը. Քոչարյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացնում է, որ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ հնարավորություն կունենան մեկնելու Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ հայտնել, որ դեռևս նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվեց բարեգործական ծրագիր, որի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն ու գործունեությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր:
Նախաձեռնության մեկնարկը կտրվի սույն թվականի մայիսի 27-ին»,- գրել է Քոչարյանը:
Կարծիքներ