Վրաստանում օմիկրոնով վարակման 600-ից ավելի դեպք է գրանցվել
Վրաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է «օմիկրոն» շտամով վարակման կորոնավիրուսային վարակի ընդհանուր 600 դեպք։ Այս մասին տեղեկացնում է ALIQ-ը՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնիտվյալներին հղում անելով:
Հունվարի 6-ի դրությամբ «օմիկրոն» վարակման ընդհանուր 335 դեպք կար, ըստ այդմ՝ մեկ օրում հայտնաբերվել էր 265 նոր դեպք։
Վրաստանում «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը հաստատվել էր 2021 թվականի դեկտեմբերի 20-ին։
«Օմիկրոնը», որն առաջին անգամ հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերի կեսերին Հարավային Աֆրիկայում, տարածվում է ավելի արագ, քան մինչ օրս հայտնաբերված բոլոր տեսակները, թեև, ըստ նախնական տվյալների, այն ունի համեմատաբար մեղմ ախտանիշները։
Կարծիքներ