Ղազախստանի անկարգությունների ժամանակ մոտ 6 հազար մարդ է ձերբակալվել
Անկարգությունների ժամանակ Ղազախստանի իրավապահ մարմինները բերման են ենթարկել գրեթե 6 հազար մարդու, որոնցից շատերը օտարերկրացիներ են։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը՝ օպերատիվ շտաբի նիստի արդյունքներով։
«Ներկայումս հարուցվել է 125 քրեական գործ, ոստիկանություն բերման է ենթարկվել 5,8 հազար մարդ, որոնց թվում զգալի թվով օտարերկրացիներ կան»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ հանրապետության բոլոր մարզերում իրավիճակը կայունացել է, օպերատիվ իրավիճակի նկատմամբ հսկողություն է սահմանվել, իրավապահ մարմիններն ազատել են շրջափակումից նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, կոմունալ օբյեկտների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը վերականգնվում է։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ուժային կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները երկրում հասարակական կարգն ու անվտանգությունը լիովին վերականգնելու համար»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ