Ռուս խաղաղապահները 40 լիտր արյուն են հանձնել Արցախի բնակչության համար
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 40 լիտր արյուն են հանձնել ԼՂ բնակիչների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արյան հանձնումն իրականացվել է կամավորական հիմունքով՝ ի պատասխան խաղաղապահ զորակազմի Մարդասիրական արձագանքման կենտրոնում օգնության ցուցաբերման վերաբերյալ խնդրանքի, որին արձագանքել է մոտ 100 ռուս զինծառայող։
Արյուն հանձնած զինծառայողներին կտրամադրվի հանգստի հավելյալ օր։
Կարծիքներ