Առաջիկայում 500 միլիոն խմ ծավալով ջրամբարներ պետք է նախագծվեն և կառուցվեն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ներառված է, որ առաջիկայում 500 միլիոն խմ ծավալով ջրամբարներ պետք է նախագծվեն և կառուցվեն: Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նախընտրական ծրագրում գրել ենք, որ առաջիկայում 500 միլիոն խմ ծավալով ջրամբարներ պետք է նախագծենք և կառուցենք: Տեղ կա փոքր ջրամբարներ կլինեն, ուղղակի համայնքները մեզ պետք է օգնեն, որպեսզի տեղերը որոշենք և մի պայմանով, որ անցնելու ենք կաթիլային ոռոգման, որովհետև փոքր ջրամբարները պետք է օգտագործենք մաքսիմալ արդյունավետ և ռացիոնալ»,- ասաց Փաշինյանը:
Կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը աջակցելու համար:
Կարծիքներ