Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք․ Ալեն Սիմոնյան

Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք․ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երբեք չեմ մոռանա այս օրը: Երբ երթի նախատեսված ժամին դուրս եկանք կառավարության շենքից, Հանրապետության հրապարակում զրնգուն լռություն էր: Տարօրինակ է հնչում, բայց տպավորություն էր, որ ամեն բան կանգնել է, սառել, չկար քամի, չկար ձայն, չկար մեքենայի ձայն, միայն մարդիկ էին: Հայ մարդիկ, ովքեր մեզ տեսնելով սկսեցին մոտենալ, հավաքվել մեր շուրջ, դուրս գալ ծառերի շվաքից ու պատերի մոտից և շրջապատեցին: Հրապարակը անհասկանալի ձևով մեկ րոպեում լցվեց: Խոսել, ասել որևէ բան պետք չէր, բոլորը ամեն բան գիտեին, հասկանում էին: Բոլորի դեմքին ցավ ու տանջանք էր, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք:

Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունն ու ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր ու հավատ բերում բոլորիս:
Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում