Արոնյանը Grand Chess Tour-ի երկրորդ փուլի ընդհանուր հաշվարկում երկրորդն է
Հայազգի գրոսմայստեր, ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը Grand Chess Tour շախմատային շարքի երկրորդ փուլի Superbet-ի ընդհանուր հաշվարկում երկրորդն է։
Մրցաշարին մասնակցել են 10 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, ինչպես նաև երիտասարդ գրոսմայստերներ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան, Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) և ուրիշներ:
Գրոսմայստերները խաղացել են արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մայիսի 19-21-ը անցկացվել էր նաև արագ շախմատի փուլը, որի արդյունքում Արոնյանը դարձել էր 5-րդը։
Մայիսի 22-23-ը շախմատիստները մրցել են կայծակնային մրցաշարում: Արոնյանն ընդհանուր հաշվարկում 36-ից հավաքել է 23,5 միավոր: Նույն արդյունքը ցույց է տվել նաև աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որին հայ շախմատիստը հաղթել է բլից խաղի ժամանակ (1,5:0,5):
Մրցաշարի հաղթող է դարձել 24 միավոր վաստակած լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան:
Կարծիքներ