ՆԱՏՕ-ն անհանգստությամբ է հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին
Մենք անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանր զենքի կիրառմամբ, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Մենք կրկնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը կողմերին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա լարվածությունը կանխելու համար»,- նշել է նա:
Կարծիքներ