ԱՀ նախագահը շնորհավորել է Կարեն Ջալավյանին ծննդյան օրվա կապակցությամբ

ԱՀ նախագահը շնորհավորել է Կարեն Ջալավյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս հրամանատարներ Կարեն Ջալավյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ հրամանատար,

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:

 

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ֆեյսբուքի էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում