Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Մայիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Վիլյամ Սարոյանի արձանի հարևանությամբ, բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ու թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում