Թուրքիայի ընդդիմադիրները նախագահական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ են հավաքել
Թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն 100 հազար ստորագրություն է հավաքել՝ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելու համար։
«Շնորհակալ եմ, Թուրքիա, շնորհակալ եմ, հայրենիքի հրաշալի ժողովուրդ, շնորհակալ եմ, զավակներս։ Մենք հավաքել ենք 100 հազար ստորագրություն։ Մի հանգստացեք, շարունակեք ստորագրել մինչև երկուշաբթի ժամը 20։00-ն»,- գրել է նա Twitter-ում։
Կարծիքներ