Եղեգնաձորում նույնպես «արյունով» են ներկել Քոչարյանի պաստառը

Եղեգնաձորում նույնպես «արյունով» են ներկել Քոչարյանի պաստառը

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկվանից համացանցում հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի պաստառների լուսանկարները՝ ներկված կարմիր ներկով:

MediaNews-ին հայտնի դարձավ, որ Մասիսում ևս  Ռոբերտ  Քոչարյանի պաստառը «արյունով» են ներկել:

Հիշեցնենք, որ  Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերը սոցիալական ցանցում հրապարակել էին լուսանկար Արտաշատից, որտեղ քաղաքացիները կարմիր ներկով են ներկել Ռոբերտ Քոչարյանի պաստառը։

 

Մենք հետաքրքրվեցինք տեղի ունեցած միջադեպով, մեր հարցին, թե ինչու կարմիր արտաշատցիները պատասխանեցին, որ կարմիր գույնը խորհրդանշում է մեր քաղաքացիների այն  արյունը, որը թափվել է Քոչարյանի կառավարման տարիներին և բացառված չէ, որ եթե Քոչարյանին հաջողվի գալ իշխանության, ապա էլի արյուն կթափվի, քանի որ նա փորձելու է վրեժխնդիր լինել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում