Մի քանի օր ունեի ցավային զգացողություններ, փորձում էի անտեսել. Տիգրան Մուկուչյանը սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14–ին, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Մուկուչյանն ու նշեց, որ երեկ երեկոյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշ սրտաբանական կենտրոն: Անմիջապես իրականացվել է ստենտավորում:
Նախկինում ունեցել է նման խնդիր, որ պետք է հանգեցներ սուր ինֆարկտի, թե վերջին օրերի լարվածությունն է նպաստել առողջության վատթարացմանը:
«Մի քանի օր այնուամեմայնիվ ունեի ցավային զգացողությունները, բայց փորձում էի անտեսել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մուկուչյանը:
Այս պահին Տիգրան Մուկուչյանը հիվանդասենյակում է, ինքնազգացողությունը համարում է նորմալ:
Կարծիքներ