Բրանսոնը մտադիր է Lուսնի վրա հյուրանոց կառուցել
Միլիարդատեր, Virgin Galactic-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը, որը կատարել է տիեզերք իր առաջին թռիչքը, պատմել է լուսնի վրա հյուրանոց կառուցելու իր մտադրության մասին, գրում է Daily Mail-ը։
«Մի օր մենք լուսնի վրա մի հյուրանոց կկառուցե՞նք, որի մասին ես միշտ երազել եմ, թե՞ կթողնենք դա իմ երեխաներին, դեռ կտեսնենք: Բայց սա ևս մեկ երազանք է, որը, եթե ժամանակ ունենամ, սիրով կիրականացնեմ մի օր»,- ասել է Բրենսոնը։
Նա նաև հայտարարել է, որ իր ընկերությունը կստեղծի բազմաթիվ տիեզերանավեր՝ այդպիսով նվազեցնելով Երկրի ուղեծիր ուղևորության գինը, որն այժմ կազմում է մոտ մեկ քառորդ միլիոն դոլար:
Միաժամանակ, նրա նոր սարքերը կկարողանան թռչել ավելի բարձր և հեռու, համոզված է միլիարդատերը։
«Միգուցե մի օր, երբ մենք ունենանք 20 տիեզերանավ, ինձ համար կրկին տեղ լինի, օրինակ՝ իմ 90-ամյակին: Բայց տեսնենք, թե ինչպես կստացվի», – ասել է 70-ամյա Բրանսոնը:
Հիշեցնենք, որ միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը օրերս ենթաուղեծրային թռիչք է կատարել։
Կարծիքներ