Երվանդ Էլիբեկյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

Երվանդ Էլիբեկյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երվանդ Էլիբեկյանին առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Երվանդ Էլիբեկյանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում