Ես իմ երեխու համար գրեթե արած բան չունեմ, բայց ես բոլորի երեխաների համար եմ փորձում անել. Վիլեն Գաբրիելյան

Ես իմ երեխու համար գրեթե արած բան չունեմ, բայց ես բոլորի երեխաների համար եմ փորձում անել. Վիլեն Գաբրիելյան

Բարև Ձեզ ընկերներ:

Եկել եմ ասեմ, որ այսօր բոլորդ ձեր զավակների հետ այսօրվա նկարներ եք շեյրում, ինչը, անտարակույս՝ հրաշալի է, հավատացեք անչափ ուրախ եմ: Ցավոք, ես որդուս հետ նոր նկարներ շեյրելու հնարավորություն չունեմ, ինչում անշուշտ իմ անմիջական և հիմնական մեղքի բաժինը կա: 
Սակայն, ես ուզում եմ շնորհավորել անխտիր բոլորի երեխաների պաշտպանության օրը։ Սա շատ կարևոր օր է, քանզի յուրաքանչյուր մարդու արարք, անկախ նրանից ճիշտ է թե սխալ, անկեղծ է թե ոչ, միևնույն է հիմնավորում է, որ իր երեխու համար է անում։ 

Իսկ ես՝ ոչ, ես իմ երեխու համար գրեթե արած բան չունեմ, բայց ես բոլորի երեխաների համար եմ փորձում անել, զուտ մի բանի համար, որ իրենք ավելի քիչ սխալ գործեն քան մեր սերունդը: Ըստ իս յուրաքանչյուր սերնդի առաքելությունը պետք է լինի՝ անել առավելագույնը, որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի քիչ սխալ գործի քան նախորդը:

Շնորհակալություն ուշադրության համար, հարգանքով՝ նավակ Ճոճողը:

Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքի էջից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում