Գործում է իրավիճակային մոտեցում. ԿԳՄՍ փոխնախարարը` հեռավար ուսուցման մասին

Գործում է իրավիճակային մոտեցում. ԿԳՄՍ փոխնախարարը` հեռավար ուսուցման մասին

Ամբողջ կրթական համակարգը հեռավար ուսուցման չի անցնի. գործում է իրավիճակային մոտեցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով այդ մասին տարածված լուրին։

Նա նշել է, որ ներկայում հրաման է շրջանառվում, որը կեղծ է։

«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվի (կորոնավիրուսային հիվանդության,– խմբ.)»,– գրել է Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ արդեն երկրորդ տարին է` ելնելով իրավիճակից, ուսումնական հաստատությունը կարող է անցնել ժամանակավոր հեռավար ուսուցման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում