Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ

Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ

ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի՛ լոռեցիներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար:
Նախատեսվում է նորոգել դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն:
Հատկացված միջոցներից 40 մլն-ը՝ 
 Ամրակիցի_միջնակարգդպրոց
 Լեջանի_միջնակարգդպրոց
 Արջուտի_միջնակարգդպրոց
 Վանաձորի_թիվ28_հիմնականդպրոց
 Վանաձորի_թիվ2_հիմնական_դպրոց, 
 Վարդաբլուրի_միջնակարգ_դպրոց
 Վահագնիի_միջնակարգ_դպրոց
 Մղարթի_հիմնական_դպրոց
  դպրոցներում մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում»:
 Մարզի համայնքներում նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը. 
Ստեփանավան համայնքի Ազատամարտիկների պուրակի բարեկարգում
Ախթալա համայնքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում
Շնող համայնքի մշակույթի տան թանգարանի և շախմատի սենյակի նորոգում, գույքի ձեռքբերում
Միխայլովկա բնակավայրի ջրագծի միացում ջրագծի նոր ցանցին
Թումանյան համայնքի գերեզմանների ցանկապատում
Շենավան համայնքի խմելու ջրագծի կառուցում
Դարպաս համանքի խաղահրապարակի խաղասարքերի ձեռքբերում
Վահագնաձոր համայնքի խաղահրապարակի կառուցում:
Վանաձորում ևս նախատեսվում են մեծածավալ աշխատանքներ, որոնց կանդրադառնանք շուտով:

    Հ․Գ․ Ծրագրերը մարզի բոլոր բնակավայրերում լինելու են շարունակական։ Չենք բավարարվելու կատարված աշխատանքներով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում