Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն օդուժի համատեղ զինավարժանքներ են սկսել
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 1-ին համատեղ զորավարժություններ են սկսել: Այդ մասին KBS հեռուստաալիքին հայտնել Է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինավարժանքները կտեւեն հինգ օր: Դրանցում գործի կդրվի շուրջ հարյուր միավոր ավիատեխնիկա, այդ թվում հարավկորական F-15K եւ KF-16 կործանիչներ, ամերիկյան F-16-ներ: Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հրաժարվել Է հայտնել որեւԷ մանրամասնություն՝ սոսկ հայտարարելով, թե զորավարժություններն անցկացվում են «հավասարակշռված կերպով պլանին համապատասխան»:
Վերջին տարիներին դաշնակիցները համատեղ զինավարժանքներն անցկացնում են կրճատված մասշտաբներով, ինչը կոչված Է նպաստելու ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման դիվանագիտական ջանքերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ