Մեծ Բրիտանիան մինչև 2030 թվականը կմեծացնի պաշտպանական ծախսերը մինչև 100 միլիարդ ֆունտ ստեռլինգ

Մեծ Բրիտանիան մինչև 2030 թվականը կմեծացնի պաշտպանական ծախսերը մինչև 100 միլիարդ ֆունտ ստեռլինգ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի կառավարությունը մտադիր է մինչև տասնամյակի վերջ կրկնապատկել պաշտպանական բյուջեն մինչև 100 միլիարդ ֆունտ (108,45 միլիարդ դոլար): Այս մասին The Sunday Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ։

Ուոլեսը, ով դարձել է այն սակավաթիվ նախարարներից մեկը, որը պահպանել է իր պաշտոնը նոր կաբինետում, ասել է, որ Թրասը մտադիր է կատարել իր նախընտրական խոստումները և պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ի:  «Վարչապետի պաշտոնում նրա հստակ առաջնահերթություններից մեկն այն է, որ մենք ներդրումներ կանենք և ավելի շատ գումար կծախսենք պաշտպանության վրա»,- հավելեց նա։

Թե կոնկրետ ուր են ուղղվելու լրացուցիչ միջոցները, ՊՆ ղեկավարը չմանրամասնեց։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ վարչությունը նախատեսում է ուժեղացնել տեղեկատվության հավաքագրման, հսկողության և հետախուզության կարողությունները, ինչպես նաև անօդաչու զենքի դեմ պայքարը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում