Էդ էր պակաս, մենք Միքայել Մինասյանի սրտով անենք. Սրբուհի Գրիգորյան
Ինչպես արդեն հայտնել ենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցով: Freenews.am-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ասաց. «Մեզ հաճախ մեղադրում են, որ նախագիծը քննարկելու օրը մենք նիստին չենք մասնակցել, քանի որ մենք կարող էինք խոսել: Խոսք ասելը միայն բարձր ձայնը չէ, խոսք ասելը նաև այն է, որ մենք չմասնակցեցինք: Մենք ամիսներ շարունակ ասել էինք, որ այդ գործընթացը հակաօրինական է, ինչին մասնակցել մենք չենք ուզում»: Դիտարկմանը, որ այսօր ԼՀԿ-ին և, մասնավորապես, Էդմոն Մարուքյանին ԲՀԿ-ի ստորագրահավաքին չմիանալու համար մեղադրում էր նաև Միքայել Մինասյանը, Սրբուհի Գրիգորյանը պատասխանեց. «Ես նրա ուղերձները չեմ նայում, քանի որ լուրջ չեմ վերաբերվում, ուղղակի մի բան կասեմ՝ Էդ էր պակաս, մենք Միքայել Մինասյանի սրտով անենք»։ Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ