ԵՄ-ն ճամփորդությունների համար սահմանում է պատվաստումների 9-ամսյա վավերականության ժամկետ
Եվրահանձնաժողովը ընդունել է կանոններ, որոնց համաձայն ճանապարհորդությունների համար Եվրոպական միության COVID-19-ի դեմ պատվաստման վկայականը վավեր կլինի պատվաստումների ավարտից հետո մինչև 9 ամիս: Այն մասին հայտնել է Reuters-ը:
Առաջարկությունը պայմանավորված է նրանով, որ ԵՄ մի քանի երկրներ լրացուցիչ պահանջներ են ներկայացրել ճանապարհորդների համար՝ փորձելով նվազեցնել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածումը: ԵՄ արդարադատության հանձնակատար Դիդիեր Ռեյնդերսը Reuters-ին ասել է, որ ԵՄ հանձնաժողովը դեմ է լրացուցիչ պահանջներին և գնահատում է միջոցները:
Նոր կանոնները պարտադիր կլինեն փետրվարի 1-ից ԵՄ 27 երկրների համար:
Կարծիքներ