Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Կատարի Պետություն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Պաշտոնական հանդիպման ընթացքում, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ, Երևանի և Դոհայի քաղաքապետարանների միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիր։

 

Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին:

 

Այնուհետև Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ԿՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա գործակցությանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում