ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի (կառավարման խորհրդի նախագահ) գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) կառավարման խորհրդի արտահերթ նիստ։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց.
1. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածության ներկայացում և հավանության արժանացում։
2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու հարցի քննարկում և հավանության արժանացում։
3. Այլ հարցեր։
Խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել օրակարգի հարցերին։ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի նոր թեկնածուն արժանացել է Կառավարման խորհրդի հավանությանը:
Կարծիքներ