ԵՄ-ն արդյունաբերական ծրագիր կպատրաստի զինամթերքի իր պաշարները մինչև մարտ ավելացնելու համար

ԵՄ-ն արդյունաբերական ծրագիր կպատրաստի զինամթերքի իր պաշարները մինչև մարտ ավելացնելու համար

Եվրամիության երկրները մարտ ամսին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթնաժողովին կպատրաստեն զինամթերքի իրենց պաշարներն ավելացնելու արդյունաբերական ծրագիր։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ երկրները քննարկել են Էստոնիայի առաջարկը՝ սկսելու Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայի համատեղ գնումներ, Միշելն ասաց, որ գագաթնաժողովի մասնակիցները պատրաստ չեն նման քննարկումների։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում