Գեներալն իրավունք չունի անգամ մտքով անցկացնել, որ կարող է քաղաքականությամբ զբաղվել. Վիլեն Գաբրիելյան

Գեներալն իրավունք չունի անգամ մտքով անցկացնել, որ կարող է քաղաքականությամբ զբաղվել. Վիլեն Գաբրիելյան

Բարի երեկո ընկերներ, այն ինչ գրում եմ որևէ կերպ ոչ արդարացման, ոչ էլ գլուխ գովալու փորձ է, այլ իրականում շատ ցավալի, ցավոտ փաստերի արձանագրում, որը ևս արդարացում չի կարող լինել:

2021թ. Նոյեմբերի 14-ին` կիրակի օրը,  ժամը 10:00, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության շտապ նիստ, Սոթք-Խոզնավար իրադարձությունների շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, որի ընթացքում բոլոր դրական և բացասական կողմերը եղած պաշտոնական տեղեկատվության կոնտեքստում պետք է քննարկվեին։ Դրական բառի վրա մի զարմացեք, հավաստիացնում եմ եղած իրավիճակում` հաշվի առնելով 44-օրյայից հետո փաստացի առաջին խոշոր բախումը, դրականներն էլ կային, որքան էլ կորուստներ ունեցանք, թե' մարդկային, թե'  տարածքային:
Նիստի ընթացքում հաշվի առնելով այն փաստը, որ ծառայել եմ 2-րդ բանակակին կորպուսում, Վարչապետը խնդրեց, որ իմ անձնական կապերով փորձեմ առաջին ձեռքից հնարավորինս ստույգ իրադրություն նկարագրեմ։ Սենյակից դուրս եմ եկել, կարճ ժամանակ անց վերադարձել և նկարագրել իրավիճակը, որտեղ ի զարմանս մեզ բացահայտել ենք պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվության` ակնհայտ փափուկ ասեմ, տարընթերցումը:

Կցանկանամ նաև առանձնահատուկ մատնանշեմ, որ վերը նշված Սոթք-Խոզնավար դեպքերի հետ կապված կային/կան քրեական վարույթներ, որոնցով եղել են կալանավորված, այդ թվում` ծառայությունից ազատված մարդիկ, ինչի հետ ես խնդիր եմ ունեցել և ունեմ այդ թվում այն պատճառով, որ կալանավորվածներից կամ պաշտոնից ազատվածներից երկուսը եղել են վերը նշված իրադարձությունների ժամանակ ինձ գրեթե 100%-անոց ճշմարիտ տեղեկություն տրամադրողները։ Բայց խնդիրը ոչ թե այն  է, որ ինձ գրեթե ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացվել, այլ այն, որ իրականում այդ Սոթք-Խոզնավար իրադարձությունների ժամանակ հազվագյուտ կամքով սպաներից են եղել:

Կարճ ասած` պատմական փաստ է, որ զինվորականը` առավել ևս գեներալը, իրավունք չունի և անգամ մտքով անցկացնել, որ կարող է քաղաքականությամբ զբաղվել, քանզի ի վերջո արդյունքը մեկն է, փափուկ ասեմ՝ բաստարդ դառնալը:

Այսքանը...

Շնորհակալություն ուշադրության համար:

ՀՀ ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Վիլեն Գաբրիելյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում