Մարտակերտում վերականգնվել է ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքը
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ծառայողները Մարտակերտ քաղաքի և հարակից Ճանկաթաղ և Մաղավուզ գյուղերի բնակիչներին ամենօրյա ռեժիմով խմելու և ոռոգման նպատակով ջուր են մատակարարել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
Մարտակերտում վերականգնվել է ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքը և այսօրվանից խմելու ջրի խնդիր չկա:
Փրկարարները կշարունակեն ջրամատակարարման աշխատանքը Ասկերան քաղաքում և հարակից Խնապատ, Սառնաղբյուր և Շոշ համայնքներում: Աջակցությունը կշարունակվի՝ մինչև վերջնականապես կլուծվի նաև Ասկերանի շրջանի ջրային ցանցի կառուցման ավարտը:
Կարծիքներ