Մեկ շաբաթում ԱՀ ԱԻՊԾ-ն զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով ստացել է 32 կանչ

Մեկ շաբաթում ԱՀ ԱԻՊԾ-ն զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով ստացել է 32 կանչ

ԱՀ ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը:

Ըստ այդմ, 2021 թվականի հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 796 զանգ: 

Նախորդ շաբաթվա համեմատ Արցախի տարածքում ավելացել է հիմնականում բաց տարածքում բռնկված հրդեհի դեպքերը: Ստացված 14 կանչից 11-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ բնակելի շինությունում: Հրդեհի մասին մեկ դեպք առաջացել է գազի բալոնն անզգուշությամբ օգտագործելու հետևանքով: Փրկարարները ժամանակին կանխել են վտանգը: 

Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով ստացվել է 32 կանչ: Ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo trust կազմակերպությունն անցած շաբաթ  Ստեփանակերտ քաղաքի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների տարածքներում շարունակել են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 6 ռումբ, ականանետի 2 ական, ձեռքի 3 նռնակ և գնդիկաբեկորային 3 ռումբ:  

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին մեկ կանչ է ստացվել: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է օձի հայտնաբերման  4 դեպք: Սողունները հայտնաբերվել և տեղափոխվել են անվտանգ տարածքներ:

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է կենցաղային բնույթի 55 կանչ, որից 14-ը՝ դռան, 2-ը՝ վերելակի բացման վերաբերյալ: Ասկերանի և Մարտակերտի շրջանների բնակիչներին ջուր մատակարարելու նպատակով շրջանային ԱԻ բաժինների փրկարարները կատարել են 17 ելք: 

Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնողական աշխատանքներ կատարելու համար իրականացրել է 4 ելք:

Զինադադարից հետո՝ մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց 1576 աճյուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում