Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Ռուսաստան

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել Ռուսաստան այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական ճակատում տեղակայված նրա զորքը ծանր կորուստներ է կրել:
Ազգային հետախուզական հակիրճ հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձում են պարզել, թե Հյուսիսային Կորեան ինչքան զորք է ուղարկել Ռուսաստան:
NIS-ը նաև պարզել է, որ Հյուսիսային Կորեայի զորքերը տեղափոխվել են Ռուսաստանի Կուրսկի մարզի ռազմաճակատներ փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում՝ տարածքից ժամանակավոր դուրսբերման մասին հաղորդագրությունից հետո:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 7-ի իր ուղերձում հաստատել էր ուկրաինական զորքերի նոր հարձակումը Կուրսկում և հայտարարել, որ Հյուսիսային Կորեայի զորքերն այնտեղ կռվում են ռուսական զորքերի հետ միասին:
Կարծիքներ