Աբդոլլահիանին կհուղարկավորեն մայիսի 23-ին, վերջին հրաժեշտը կլինի Իրանի ԱԳ նախարարության մոտից
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, ով մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, որով թռչում էր նաև երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին, կհուղարկավորեն հինգշաբթի օրը Թեհրանի նահանգի Ռեյ քաղաքում, հայտնում է IRNA-ն։
«Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա առավոտյան ժամը 11:00-ին (ՀՀ ժամանակով 11:30-ին)»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ մահացած արտգործնախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Թեհրանի արտաքին գործերի նախարարության դիմացի հրապարակում։
Ինչպես նշվում է, հուղարկավորությունը ևս տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Ռեյ քաղաքի Շահ Աբդուլ Ազիմ հուշահամալիրում։
Կարծիքներ