Սլովակիան հայտնել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան կես միլիոն փախստականի ընդունելու մասին
Սլովակիան Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների մեկնարկից՝ փետրվարի 24-ից մինչ օրս իր տարածք է ընդունել 501 հազար 667 փախստականի, որոնցից 80 հազար 959-ը երկրում ստացել են ժամանակավոր ապաստարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Սլովակիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Զուզանա Էլիաշովան:
Ավելի վաղ վարչապետ Էդուարդ Հեգերը հայտարարել էր, որ Սլովակիան Ուկրաինայից եկող փախստականների համար տրանզիտային երկիր է: Փախստականների մեծ մասը նպատակ ունի Սլովակիայի տարածքով անցնել ԵՄ կենտրոնական ու արևմտյան հատվածներում գտնվող երկրներ:
Կարծիքներ