Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. Կոնաշենկով

Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. Կոնաշենկով

Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Լրագրողներին տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ընդհանուր առմամբ, ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Մասնավորապես՝ 14 ռազմական օդակայաններ, 19 կառավարման կետեր և կապի հանգույցներ, 24 հակաօդային պաշտպանության С-300 և Оса զենիթային հրթիռային համալիրներ, 48 ռադիոլոկացիոն կայաններ: Խոցվել են 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,–ասել է Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ շարքից դուրս են բերել 87 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 28 համակարգեր, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։ Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերով ոչնչացվել է ուկրաինական ռազմածովային ուժերի 8 մոտորանավակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում