Տանզանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ կին կղեկավարի
Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուհու Հասանը երկուշաբթի ներկա է գտնվել պաշտպանության և ազգային ծառայության նոր նախարար Ստերգոմենա Լոուրենս Տաքսի երդման արարողությանը։ Նա երկրում առաջին կինն է, որը կգլխավորի ռազմական գերատեսչությունը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Տանզանիայի Citizen թերթին։
«Պաշտպանության նախարարի գործը գերատեսչության քաղաքականությունը համակարգելը և կառավարելն է», - ասել է պետության ղեկավարը արարողության ժամանակ:
Պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Էլիաս Կվանդիկվան մահացել է օգոստոսի 2-ին` հիվանդության պատճառով:
Կարծիքներ