Ուկրաինայում ծեծել են պատգամավորին և նրա կնոջը
Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ Օդեսայի երկրամասի մայրուղում ծեծի են ենթարկել Խերսոնի շրջանի պատգամավորի և նրա կնոջը։ Հաղորդում է Ռիա Նովոստին։
Հարձակվողները մայրուղու վրա կանգնեցրել են պաշտոնյայի մեքենան, որից հետո դաժան ծեծի են ենթարկել ամուսիններին։ Քաղաքական գործիչը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Հանցագործները հետախուզվում են։ Նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։
Կարծիքներ