ԱՄՆ-ում 11 նահանգ դատական հայց է ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ

ԱՄՆ-ում 11 նահանգ դատական հայց է ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ

Ամերիկյան նահանգներից առնվազն 11-ը հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Քովիդ-19»-ի դեմ պարտադիր պատվաստման հրահանգի դեմ, որը վերաբերում է խոշոր ընկերությունների աշխատակիցներին:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Միսսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտը: Վերջինիս խոսքով՝ պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող նահանգների կոալիցիայում ընդգրկվել են Միսսուրին, Արիզոնան, Նեբրասկան, Այովան, Արկանզասը, Մոնտանան, Ալյասկան, Վայոմինգը, Նյու Հեմփշիրը, Հարավային Դակոտան և Հյուսիսային Դակոտան: Դատական հայցին միացել են նաև մի քանի կազմակերպություններ:

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել էր, որ աշխտանքի վերահսկողության վարչությունը, որն ընդգրկվում է ԱՄՆ աշխատանքի հարցերով նախարարության կազմում,  երկրում գործող բոլոր ընկերություններին, որոնք 100 000-ից ավել աշխատակից ունեն, պարտավորեցրել է  մինչև 2022 թվականի հունվարի 4-ը պատվաստել անձնակազմերին կորոնավիրուսի դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում