Քննարկվել են Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Դիմակայունության կենտրոնի» հիմնադրման վերաբերյալ հարցեր
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ Շամիր Օրդինյանին, ՀԿԽԸ Տավուշի «Դիմակայունության կենտրոնի» ծրագրի ղեկավար Դավիթ Հակոբյանին և ԿԽԿՄՄՖ համակարգման և համագործակցության հայաստանյան գրասենյակի ծրագրերի և գործունեության ղեկավար Հիշամ Դիաբին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Դիմակայունության կենտրոնի» հիմնադրման վերաբերյալ հարցերը, համագործակցության հնարավորությունները և հետագա համատեղ պլանները:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզում՝ առաջինը Հայաստանում, ստեղծվում է Դիմակայանության կենտրոն, որը նպաստելու է մարզի արձագանքման կարողությունների հզորացմանը, ինչպես նաև կանխարգելման, անվտանգության և դիմակայունության մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:
Կարծիքներ