Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել
Ինչպես հայտնել ենք, բժշկական փորձագետները սկսել են Իրանի հյուսիս-արևմուտքում Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների ինքնությունը պարզելու գործընթացը:
Արևելյան Ադրբեջան նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը Tasnim-ին հայտնել է, որ վթարի վայրում նույնականացման աշխատանքներ են տարվում, սակայն սպասվում է շատ բարդ գործընթաց:
«Դիակների մի մասը դժվար է նույնականացնել»,- հավելել է նա՝ չմանրամասնելով։
Կարծիքներ