Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Ավելի քան 11 հազար եգիպտացիներ և այլ պետությունների քաղաքացիներ են Գազայի հատվածից տարհանվել Եգիպտոս պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս տվյալները ներկայացրել է Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը։
«Գազայի հատվածից տարհանվել են 11 067 եգիպտացիներ և օտարերկրյա քաղաքացիներ այս տարվա հոկտեմբերի սկզբից անկլավում լարվածության կտրուկ էսկալացման սկզբից ի վեր», - նշել է Ռաշվանը:
Նա հավելել է, որ Եգիպտոսի իշխանությունները մշտապես բաց են պահում Գազայի հետ սահմանին «Ռաֆահ» հսկիչ անցակետը մասնավոր անձանց անցման և հումանիտար բեռների առաքման համար, իսկ «սահմանային անցակետում բոլոր խոչընդոտներն առաջանում են իսրայելական կողմի գործողություններից»:
Կարծիքներ