Տաթև-Լծեն ճանապարհի երթևեկելի հատվածում բեռնատար է խափանվել

Տաթև-Լծեն ճանապարհի երթևեկելի հատվածում բեռնատար է խափանվել

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։42-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է երթևեկելի հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Բ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում