Իսպանիայում ջրհեղեղից հետո առնվազն 250 մարդ անհետ կորած է

Իսպանիայում ջրհեղեղից հետո առնվազն 250 մարդ անհետ կորած է

Իսպանիայի արևելքում հեղեղումների հետևանքով առնվազն 250 մարդ անհետ կորած է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times պարբերականը։ 

Ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 158 մարդ։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ողջ մնացածներին և զոհերի մարմինները գտնելու համար։ 

Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել տեղատարափների և ջրհեղեղի զոհերի հիշատակին։ 

Հեղեղումներից ամենաշատը տուժել է Վալենսիայի ինքնավար համայնքը, որտեղ լրջորեն վնասվել է ճանապարհային ենթակառուցվածքը: Զոհերից 155-ը բաժին են ընկնում հենց Վալենսիային։

Վալենսիա նահանգի Չիվա քաղաքում, ըստ իսպանական ԶԼՄ-ների, խճուղու վրա հարյուրավոր մեքենաներ են շրջվել, որոնց ներսում, հավանաբար, մարդիկ կան։

 El Pais պարբերականը հաղորդում է, որ նոր տեղումների պատճառով Վալենսիայի ինքնավար համայնքի մի մասում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել, իսկ Ուելվայի շրջանում՝ կարմիր։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է ևս 500 զինվոր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում