Մարգարիտա Գրաչեվան երրորդ անգամ մայր է դարձել

Մարգարիտա Գրաչեվան երրորդ անգամ մայր է դարձել

Նախկին սադիստ ամուսնու զոհ Մարգարիտա Գրաչևան երրորդ անգամ մայր է դարձել։

«Մտերիմ մարդիկ» հաղորդաշարի 28-ամյա հեռուստահաղորդավարուհի Մարգարիտա Գրաչևան, ում ձեռքերը 2017 թվականին նախկին ամուսինը կտրել էր, երեկ որդի է լույս աշխարհ բերել:

«Այսօր ես դարձա մայր-տրանսֆորմեր։ Մեր փոքրիկ (չնայած ոչ այդքան փոքր) տղան ծնվեց օգոստոսի 25-ին, ժամը 10.10 -ին: 3700 գր, 53 սմ»,- հայտնել է բազմազավակ մայրը: Ռիտան դեռ չի հայտնում նորածնի անունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում