Միլանը հաղթեց Նապոլիին ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Իտալակա Ա Սերիայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Միլանին»: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Միլանյան թիմի միակ գոլը խփեց Օլիվյե Ժիրուն՝ 49-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» միավորների քանակը հասցրեց 60-ի և դուրս եկավ առաջին տեղ: «Ինտերը» երկրոդ տեղում է 58 միավորով, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Նապոլին» 57 միավորով 3-րդն է:
Կարծիքներ