Նավթի պաշարների կրճատումը կարող Է հանգեցնել դրա արժեքի աճի մինչեւ 74 դոլար. Bloomberg
Նավթի պաշարները, որոնք ամբողջ աշխարհի պահեստարաններում կուտակվել Էին համավարակի ժամանակ, գործնականում սպառվել են, ինչը կարող Է ածխաջրածինների արժեքի աճ առաջացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալները:
Գործակալության տեղեկատվությամբ՝ փետրվարին նավթի պաշարներն աշխարհի զարգացած տնտեսություններում 57 միլիոն բարելով գերազանցում Էին 2015 – 2019 թվականների այդ ցուցանիշի միջին տվյալները: Ըստ որում տակավին 2020 թվականի հուլիսին նավթի ավելցուկային պաշարները գրեթե հնգապատիկ ավելի Էին՝ 249 միլիոն բարել: Ինչպես նշում Է Bloomberg-ը, վերջին ամսիներին պաշարներն Էլ ավելի խիստ են կրճատվել պահանջարկի ավելացման ֆոնին:
Գործակալության տվյալներով՝ նավթի ամենաշատ պաշարներն այս պաին պահպանվում են Չինաստանում, իսկ ածխաջրծինների ամերիկյան պաշարները գործնականում վերադարձել են այն մակարդակ, որը դիտվում Էր մինչեւ համավարակը, եւ փետրվարին կազմել են 1,28 միլիարդ բարել: ԱՄՆ-ի Արեւելյան ափին, նշում Է գործակալությունը, նավթի պաշարներն անցյալ շաբաթ հասել են 30-ամյա նվազագույնին: Ըստ որում վերջին երկու շաբաթում 27 տոկոսով՝ մինչեւ 50,7 միլիոն բարել կրճատվել են լցանավերում պահվող նավթի պաշարները: Ապրիլի 19-ին Լոնդոնի ICE սակարանում Brent նավթի՝ հունիսի ապառնագրի արժեքը աճել Է եւ կազմել մեկ բարելի դիմաց 67,08 դոլար: Ինչպես նշել Է Bloomberg-ը, նավթի պաշարների կանխատեսվող կրճատման ֆոնին 2021 թվականի երկրորդ կեսին նավթի արժեքը կարող Է աճել մեկ բարելի դիմաց մինչեւ 74 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ