Կարո Փայլանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

Կարո Փայլանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Halk Tv–ի եթերում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին։

Կարո Փայլանն իր խոսքում շեշտել է, որ Թուրքիայում իրենց կուսակցությունը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից հետո մեծությամբ երրորդն է։

Նա առաջարկել է ընդդիմադիր թեւին ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել՝ Էրդողանին հաղթելու համար։

Կարո Փայլանը, խոսելով  Ստամբուլի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի տարած հաղթանակի մասին՝ շեշտել է, թե ինչպես Ստամբուլը չթողեցին ֆաշիստներին, այնպես էլ  պետք է հաջորդը երկրի ղեկավարումը չթողնել ֆաշիստներին։

Փայլանի այս խոսքերը արձագանք են գտել Թուրքիայում, քանի որ փաստացի Էրդողանի իշխանությանը համեմատել է ֆաշիստների հետ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում