Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե Սևանի մայրուղում խցանման մեջ գտնվող բոլոր քաղաքացիները սատարում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին, որը Տավուշից գալիս է Երևան:
«Արա, էս աստիճան անազնիվ ու անսո՞ւրբ: Մի հարյուր մարդով ճեմելով փակած գնում են Սևանի մայրուղով, որքա՞ն ավտոմեքենա կկուտակվի կես ժամում: Ճիշտ եք, հազարով։ Ի դեպ, մեր մեքենան էլ այստեղ էր, ինչպես հազարավոր պատահական ավտոներ, ու խցանմանը միացանք Աղթամարի արձան չհասած։ Ուղեկիցներս նկատեցին, որ դրոշներով ավտոներ կան խցանման մեջ «ցրված», որոնք ժամանակ առ ժամանակ փորձում էին վթարային միացնել կամ ազդանշան տալ այլոց «վարակելու» համար։
Մարդիկ անտարբեր էին ու լուռ։ Ոմանք ավելին՝ զայրացած ու նյարդայնացած ազդանշան էին տալիս, որպեսզի բացվի փողոցը։ Համբերատար կես ժամ գալուց հետո շրջադարձ կատարեցինք շատերի նման այլ երթուղով գնալու համար։ Մեկ էլ մի ժամ անց Սպիտակի ճանապարհին տեսնում եմ այս գրառումը, թե բա տերտերաերթի հետևից այսքան մեքենա է գնում ու ազդանշան տալիս... Բա ասացեք նաև, թե ազդանշանով ինչ են ասում էլի հազարավոր խցանված մեքենաների վարորդներ ... Ստի ու կեղծիքի երթ... Որոշել էի ոչինչ չգրել տեսածիս մասին, բայց «սրբազան կեղծիքը» անտեսել հնարավոր չէ... Դու մի ասա՝ դրոնով էլ նկարում են «սրբազան» կեղծիքը...»,- գրել է նա:
Կարծիքներ